Մեքենան աշխատում է նորմալ՝ ջուր է վերցնում, պտտվում, քամում, ծրագիրն ավարտվում է առանց սխալի։ Բայց հագուստը դուրս է գալիս վատ լվացված, փոշին չի լուծվել, սպիտակեղենը՝ գորշ, և բամբակի 60 աստիճանի ծրագրից հետո լյուկի ապակին սառն է։

Ամենավատն այն է, որ սա ամենաաննկատ անսարքությունն է։ Ամիսներով կարելի է լվանալ սառը ջրով և չհասկանալ՝ ինչու է հագուստը հոտ առնում և գորշանում։

Ինչպես ստուգել՝ 15 րոպեում, առանց գործիքի

Դրեք բամբակի 60 °C ծրագիրը (կամ ցանկացած ծրագիր 60 աստիճանով), դատարկ մեքենայով։ 20–25 րոպե անց ձեռքը դրեք լյուկի ապակուն։

  • Ապակին նկատելի տաք է՝ տաքացումը կա, խնդիրը այլ բան է (փոշի, ծանրաբեռնվածություն, ջրի կարծրություն)։
  • Ապակին սառն է կամ ընդամենը գոլ՝ մեքենան չի տաքացնում։

Ուշադրություն՝ մի ստուգեք առաջին 10 րոպեին։ Ժամանակակից մեքենաները սկզբում ջուր են վերցնում, պտտում և միայն հետո տաքացնում։ Եվ մի ստուգեք «Eco 40–60» ծրագրով՝ այնտեղ մեքենան իրավունք ունի տաքացնել ընդամենը 30–35 աստիճան և դա նորմալ է։

Պատճառները՝ հաճախականության կարգով

1. ՏԷՆ-ը (տաքացուցիչ տարրը) կիր է կապել կամ վառվել

Ամենահաճախը՝ 10 դեպքից 7-ը։ ՏԷՆ-ը թմբուկի տակ գտնվող մետաղյա տարր է։ Երևանի և մարզերի կարծր ջրում նրա վրա տարիների ընթացքում աճում է կրի հաստ շերտ։ Կիրը ջերմությունը դուրս չի թողնում, ՏԷՆ-ը գերտաքանում է ներսից և ի վերջո վառվում։

Նշանները՝ ջուրը չի տաքանում, երբեմն մեքենան կիսատ կանգնում է ծրագրի վրա, կամ ավտոմատը ցած է ընկնում լվացքի ժամանակ (ՏԷՆ-ի ծակած մեկուսացումը հոսանք է տալիս կորպուսին)։

Փոխարինումը՝ 13 000 ֏-ից։ Սա ամենատարածված և ամենաարագ աշխատանքներից է՝ սովորաբար 30–40 րոպե։

2. Ջերմաստիճանի տվիչը (NTC)

Տվիչը «ստում» է և պլատային հաղորդում, թե ջուրն արդեն տաք է։ Պլատան բարեխղճորեն անջատում է ՏԷՆ-ը։ Երբեմն հակառակ պատկերն է՝ մեքենան եռացնում է ջուրը և հագուստը փչանում։ Փոխարինումը՝ 13 000 ֏-ից։

3. Կառավարման պլատան

Վառված ռելե կամ ՏԷՆ-ի ելքի հետք պլատայի վրա։ Հաճախ հենց վառված ՏԷՆ-ն է քաշում պլատան իր հետ՝ դրա համար ՏԷՆ-ը փոխելիս լավ վարպետը միշտ ստուգում է նաև պլատան։ Վերանորոգումը՝ 20 000 ֏-ից։

4. Լարերն ու կոնտակտները

ՏԷՆ-ի կոնտակտները վիբրացիայից թուլանում և օքսիդանում են։ Երբեմն այս խնդիրը լուծվում է կոնտակտի մաքրմամբ և ձգմամբ, առանց դետալ փոխելու։

5. Սխալ ընտրված ծրագիր

Մի՛ բացառեք ամենապարզը։ «Fast 15», «Mix», «Sport», «Delicate» ծրագրերում մեքենան կամ ընդհանրապես չի տաքացնում, կամ շատ քիչ։ Նաև ստուգեք՝ «սառը ջուր» կամ «Eco» լրացուցիչ կոճակը պատահաբար միացած չէ՞։

Ինչու չհետաձգել

Սառը ջրով լվացքը ոչ միայն վատ է լվանում։ 40 աստիճանից ցածր ջերմաստիճանում փոշին ամբողջությամբ չի լուծվում, և նրա մնացորդները նստում են թմբուկի, մանժետի և բաքի պատերին։ Այնտեղ ակտիվորեն աճում է բորբոս՝ և դա հենց այն պատճառն է, որ հետո մեքենան սկսում է հոտել։ Այդ մասին՝ Լվացքի մեքենայից հոտ է գալիս։

Իսկ եթե պատճառը ՏԷՆ-ի կիրն է և չեք փոխում, կիրը շարունակում է աճել ու տեղափոխվել առանցքակալների և պոմպի վրա։

Ինչպես խուսափել կրից

Հայաստանի ջուրը կարծր է, և կիրը անխուսափելի է։ Բայց նրա աճը կարելի է դանդաղեցնել.

  • Ամիսը մեկ՝ դատարկ մեքենայով 90 °C ծրագիր՝ 100 գ լիմոնաթթվով կամ հատուկ միջոցով։
  • Խուսափեք միայն ցածր ջերմաստիճանով լվանալուց՝ ամիսը գոնե մեկ անգամ 60 °C։
  • Փոշին՝ ըստ նորմայի, ոչ ավելի (ավելորդ փոշին չի լուծվում և նստում է)։
  • Անհրաժեշտ չէ ամեն լվացքին կրի դեմ միջոց ավելացնել՝ ժամանակակից փոշիներում այն արդեն կա։

Կապակցված՝ Լվացքի մեքենայի սխալի կոդերը · Լվացքի մեքենան ջուրը չի քաշում · Լվացքի մեքենան չի քամում։


Հագուստը սառն ու վատ լվացվա՞ծ է դուրս գալիս։ Զանգեք 095 79 79 45՝ նշեք մակնիշն ու մոդելը, և վարպետը ՏԷՆ-ը հետը կբերի։ Այց և ախտորոշում՝ 5 000 ֏, վերանորոգման դեպքում հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում Երևանում։