Օդորակիչների վերանորոգում Երևանում
VarpetPro-ն կատարում է օդորակիչների վերանորոգում Երևանում և մարզերում՝ ձեր տանը կամ գրասենյակում։ Օդորակիչը չի սառեցնում, ջուր է կաթում կամ տհաճ հոտ ունի։ Ախտորոշում, ֆրեոնի լիցքավորում, լվացում և վերանորոգում ձեր տանը կամ գրասենյակում։ Անկախ նրանից՝ ունեք մեկ օդորակիչի վերանորոգման կարիք, թե մի քանիսի՝ վարպետը կգա նույն օրը։
Ամենատարածված նշանները և հավանական պատճառները
- Չի սառեցնում — Ֆրեոնի պակաս, կոմպրեսոր, արտաքին բլոկի օդափոխիչ, կեղտոտ ջերմափոխանակիչ։
- Ջուր է կաթում ներսի բլոկից — Դրենաժի խցանում, թեք տեղադրում, դրենաժային պոմպ։
- Տհաճ հոտ — Ֆիլտրերի և ջերմափոխանակիչի աղտոտում, բորբոս։
- Աղմկում է — Օդափոխիչ, ամրակներ, կոմպրեսոր։
- Միանում ու անջատվում է — Սենսորներ, պլատա, ֆրեոնի ճնշում։
Ինչ ենք անում
- Ֆրեոնի լիցքավորում (R410A, R32, R22)
- Կոմպրեսորի, օդափոխիչի, պլատայի փոխարինում
- Ամբողջական քիմիական լվացում և ախտահանում
- Դրենաժի մաքրում
- Տեղադրում, տեղափոխում, ապամոնտաժում
Աշխատում ենք Երևանում և մարզերում, Ամեն օր 09:00–21:00։ Այց և ախտորոշում— 5 000 ֏, եթե համաձայնվում եք վերանորոգմանը— հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։ Վարպետ կանչելու և գինը ճշտելու համար— զանգեք կամ գրեք։
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն հաճախ է պետք լվանալ օդորակիչը։
Տարին մեկ անգամ՝ սեզոնից առաջ։ Կեղտոտ օդորակիչը 20-30% ավելի շատ հոսանք է ծախսում և վատ սառեցնում։
Ախտորոշումը վճարովի՞ է։
Այց և ախտորոշում՝ 5 000 ֏։ Եթե համաձայնվում եք վերանորոգմանը, այս գումարը հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։
Վերանորոգումը որքա՞ն է տևում։
Հաճախ հանդիպող աշխատանքների մեծ մասը՝ 30–90 րոպե, տեղում։ Ավելի ծանրերը (առանցքակալներ, կոմպրեսոր) կարող են տևել 2–3 ժամ։

