Մեքենան կանգնել է, ծվծվում է, իսկ էկրանին ինչ-որ անհասկանալի բան է՝ 4E, OE, F05… Լավ է, որ ժամանակակից մեքենաները գոնե ասում են, թե ինչից են դժգոհ։ Մնում է հասկանալ նրանց լեզուն։

Ստորև ամենահաճախ հանդիպող կոդերն են այն մակնիշների համար, որոնք Հայաստանում ամենաշատն են։

Կարևոր է. նույն մակնիշի տարբեր սերիաներում կոդերը կարող են մի քիչ տարբերվել։ Ճշգրիտ ցանկը ձեր մոդելի գրքույկում է։ Այս աղյուսակները ուղեցույց են, ոչ թե վերջնական ախտորոշում։

Samsung

ԿոդԻնչ է նշանակումԻնչ ստուգել
4E, 4CՋուրը չի լցվումԾորակը բա՞ց է, ջուր կա՞, խողովակը ծալված չէ՞, մուտքի ցանցը մաքու՞ր է
5E, 5CՋուրը չի դատարկվումՖիլտր, դատարկման խողովակ, կոյուղի
dE, dCԴուռը փակ չէՇոր չի՞ մնացել դռան արանքում. եթե ոչ՝ կողպեքն է
UE, UbԱնհավասարակշռությունՇորերը բաժանեք թմբուկում, ավելացրեք կամ պակասեցրեք
HE, HCՋուրը չի տաքանումՏաքացուցիչ կամ տվիչ՝ վարպետ
LE, LCՋրի արտահոսքՖիլտրը ամու՞ր է փակված, խողովակը բարձրու՞մ է
3E, 3CՄոտորի խնդիրԳերբեռնված չէ՞. եթե ոչ՝ վարպետ

LG

ԿոդԻնչ է նշանակումԻնչ ստուգել
IEՋուրը չի լցվումԾորակ, ճնշում, մուտքի ցանց
OEՋուրը չի դատարկվումՖիլտր, խողովակ, պոմպ
dEԴուռՓակեք ամուր. եթե կրկնվում է՝ կողպեք
UEԱնհավասարակշռությունՎերաբաշխեք լվացքը
tEՋերմաստիճանի տվիչՎարպետ
LEՄոտորը արգելափակված էԱնջատեք 30 րոպե, քիչ լցրեք. կրկնվելու դեպքում՝ վարպետ
PEՋրի մակարդակի տվիչՎարպետ
FEՋուրը գերլցվում էՓակեք ծորակը, զանգեք վարպետի

Bosch / Siemens

ԿոդԻնչ է նշանակումԻնչ ստուգել
E17, F17Ջուրը դանդաղ է լցվումԾորակ, ճնշում, մուտքի ցանց
E18, F18Ջուրը չի դատարկվումՖիլտր, պոմպ, խողովակ
E23, F23Արտահոսք (Aquastop)Փակեք ջուրը, զանգեք վարպետի
F21, E21Թմբուկը չի պտտվումՄոտոր, խոզանակներ, պլատա՝ վարպետ
F16Դուռը փակ չէՓակեք մինչև «չրթ»
F19Ջուրը չի տաքանումՏաքացուցիչ՝ վարպետ

Indesit / Ariston

Առանց էկրանի մոդելներում կոդը ցուցադրվում է լամպերի թարթումով։ Էկրանով մոդելներում՝

ԿոդԻնչ է նշանակումԻնչ ստուգել
H2OՋուրը չի լցվումԾորակ, խողովակ, ճնշում
F05Ջուրը չի դատարկվումՖիլտր, պոմպ
F08Տաքացուցիչի խնդիրՎարպետ
F01, F02Մոտորի շղթաՎարպետ
F17, doorԴուռՓակեք ամուր. կողպեք
F09, F18Պլատայի/ծրագրի սխալՎարպետ

Առաջին օգնություն ցանկացած կոդի դեպքում

  1. Անջատեք մեքենան վարդակից 10–15 րոպե, հետո միացրեք։ Լարման տատանումներից հետո էլեկտրոնիկան երբեմն ուղղակի «կախում է», և սա օգնում է։
  2. Եթե կոդը ջրի լցվելու մասին է, նայեք՝ տանը ջուր կա՞։ Երևանի որոշ թաղամասերում ճնշումը օրվա ընթացքում ընկնում է, և մեքենան հենց դրանից է բողոքում։
  3. Եթե ջրի դատարկման մասին է՝ մաքրեք ֆիլտրը։ Քայլ առ քայլ նկարագրել ենք այստեղ։
  4. Կոդը կրկնվու՞մ է։ Նկարեք էկրանը և զանգեք։

Ո՞ր կոդերի դեպքում ինքներդ ոչինչ մի՛ արեք

Ջրի արտահոսք (LE/LC, E23, FE), տաքացուցիչ (HE, F08, F19), մոտոր (3E, LE, F21, F01) և պլատայի սխալներ։ Այստեղ գործ ունեք հոսանքի և ջրի հետ միաժամանակ։ Փակեք ջրի ծորակը, անջատեք մեքենան վարդակից և կանչեք վարպետ։

Էկրանին կոդ է, և չգիտե՞ք ինչ անել։ Նկարեք և ուղարկեք WhatsApp/Viber-ով կամ զանգեք 033 13 03 71։ Կասենք՝ ինչ է նշանակում, և կգանք նույն օրը կամ ձեզ հարմար ժամին։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում։