Կարևոր է սկզբից տարբերակել երկու տարբեր իրավիճակ, որովհետև պատճառները տարբեր են.

Ա. Մեքենան լրիվ մարած է — կոճակը սեղմում եք, ցուցատախտակը լույս չի տալիս, ձայն չկա։
Բ. Մեքենան միանում է, բայց ծրագիրը չի սկսում — լույսերը վառվում են, երբեմն թարթում, բայց ջուր չի վերցնում և թմբուկը չի պտտվում։

Ա. Լրիվ մարած է

Ստուգեք սնուցումը (5 րոպե)

Նույն վարդակին միացրեք ուրիշ սարք։ Աշխատու՞մ է։ Նայեք վահանակի ավտոմատներին՝ որևէ մեկը ցած չի՞ ընկել։ Երկարացման լարով միացած է՞՝ միացրեք ուղիղ վարդակին։ Զննեք մեքենայի լարն ու հաստոցը՝ հալված, մուգ հետքեր, կտրվածքներ։

Հատուկ ուշադրություն՝ եթե ավտոմատը ցած է ընկնում հենց մեքենան միացնելիս կամ լվացքի ընթացքում, մեծ հավանականությամբ ՏԷՆ-ն է ծակել մեկուսացումը և հոսանք տալիս կորպուսին։ Այս դեպքում մեքենայով չաշխատեք՝ վտանգավոր է։ Տես Լվացքի մեքենան ջուրը չի տաքացնում։

Միացման կոճակը

Մեխանիկական մաշվածություն, կոնտակտների օքսիդացում։ Նշանը՝ կոճակը սեղմելիս երբեմն միանում է, երբեմն՝ ոչ, կամ պետք է ուժեղ սեղմել։ Համեմատաբար էժան աշխատանք։

Ֆիլտր-ցանցը (ցանցային ֆիլտր)

Մեքենայի մուտքի էլեկտրական ֆիլտրը (ՍՖԻ) հաճախ վառվում է լարման տատանումից կամ ամպրոպից։ Հայաստանում սա հազվադեպ չէ։

Կառավարման պլատան

Վառված սնուցման բլոկ, ուռած կոնդենսատորներ։ Հաճախ պատճառը լարման հարվածն է։ Վերանորոգումը՝ 20 000 ֏-ից։ Այս դեպքի համար լավ ներդրում է լարման պաշտպանիչ ռելեն՝ հետո չկրկնվի։

Բ. Միանում է, բայց չի սկսում

Այս դեպքում մեքենան աշխատունակ է, պարզապես չի ստանում «թույլտվություն» սկսելու։ Իսկ թույլտվության շղթան կարճ է։

1. Դուռը լավ փակված չէ

Ամենահաճախը՝ և ամենաէժանը։ Բացեք և նորից ամուր փակեք՝ մինչև «կլիկ»։ Ստուգեք՝ հագուստի ծայրը դռան արանքում չի՞ մնացել։ Հաճախ բավական է սա։

2. Դռան փականը վառվել է

Մեքենան չգիտի, որ դուռը փակ է, և չի սկսում։ Հաճախ սխալի կոդ է դուրս գալիս (Bosch՝ E01/F01, Samsung՝ dE, LG՝ dE, Indesit՝ F17)։ Փոխարինումը՝ 15 000 ֏-ից։

3. Ջրի ծորակը փակ է կամ ջրի ճնշում չկա

Հիմարություն է թվում, բայց սա շատ հաճախ հանդիպող «անսարքություն» է՝ հատկապես եթե վերջերս սանտեխնիկ է եղել կամ շենքում ջուր են կտրել։ Ստուգեք ծորակը և ջրի առկայությունը։ Մեքենան կսպասի ջրին և կամ կկանգնի, կամ 10–20 րոպեից սխալ կտա (Samsung՝ 4E, LG՝ IE, Bosch՝ E18/F18)։

4. Մուտքային խողովակի ցանցիկ ֆիլտրը խցանվել է

Ջրի խողովակի միացման տեղում փոքր ցանց կա, որ բռնում է ավազն ու ժանգը։ Տարիների ընթացքում այն խցանվում է։ Սա կարելի է մաքրել ինքնուրույն. փակեք ծորակը, պտտեք խողովակը, հանեք ցանցը, լվացեք։

5. Մուտքային էլեկտրափականը

Ջրի փականի փաթույթը կտրվել է՝ մեքենան հրաման է տալիս, բայց ջուրը չի գալիս։

6. Ջուրը մնացել է բաքում

Եթե նախորդ լվացքից հետո թմբուկում ջուր է մնացել, մեքենան նոր ծրագիր չի սկսի։ Տես Լվացքի մեքենան ջուրը չի քաշում։

7. «Երեխայի պաշտպանություն» կամ «հետաձգված մեկնարկ»

Ստուգեք՝ ցուցատախտակին կողպեքի կամ ժամացույցի պատկեր չկա՞։ Երեխայի պաշտպանությունը սովորաբար անջատվում է երկու կոճակի միաժամանակյա 3–5 վայրկյան պահումով (նայեք հրահանգում)։ Իսկ հետաձգված մեկնարկը մեքենան պահում է լռության մեջ ժամերով, և շատերը կարծում են՝ փչացել է։

Փորձեք վերագործարկումը

Նախքան զանգելը՝ հանեք վարդակից 15–20 րոպեով, հետո միացրեք։ Կախված պլատան հաճախ վերականգնվում է՝ առանց որևէ ծախսի։

Եթե ցուցատախտակին սխալի կոդ կա՝ գրեք այն և վարպետին ասեք հեռախոսով։ Կոդերի բացատրությունը՝ Լվացքի մեքենայի սխալի կոդերը՝ Samsung, LG, Bosch, Indesit։


Մեքենան չի՞ միանում։ Զանգեք 095 79 79 45՝ նշեք մակնիշը, մոդելը և սխալի կոդը, եթե կա։ Այց և ախտորոշում՝ 5 000 ֏, վերանորոգման դեպքում հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում Երևանում։