Ծրագիրն ավարտվել է, բացում եք դուռը, և հատակին՝ ջուր։ Երբեմն մի քիչ, երբեմն մինչև ներքևի զամբյուղի մակարդակը։ Ամանները՝ խոնավ ու սապնոտ հոտով։
Լավ նորությունն այն է, որ այս խնդրի դեպքերի կեսից ավելին լուծվում է առանց վարպետի, 20 րոպեում։ Հիմնական պատճառը հենց այն է, ինչ ամենից քիչ են անում՝ ֆիլտրի մաքրումը։
Առաջին՝ անվտանգություն
Անջատեք մեքենան վարդակից և փակեք ջրի ծորակը։ Ներսի ջուրը հանեք բաժակով կամ ներծծող շորով՝ որ աշխատելիս ձեռքի տակ չլինի։
Քայլ 1. Ֆիլտրը (ամենահաճախը)
Մեքենայի հատակին, ցողիչի տակ, պտուտակվող ֆիլտր է՝ սովորաբար կոնաձև ցանց և հարթ միջադիր։ Պտտեք և հանեք։
Ինչ կգտնեք այնտեղ. սննդի մնացորդներ, ոսկորի կտորներ, ձվի կեղև, թղթի պիտակներ, կիտրոնի կուտ, ապակու կամ ճենապակու փոքր բեկորներ։ Հենց այս զանգվածն է փակում ջրի ուղին։
Լվացեք հոսող ջրի տակ խոզանակով (հին ատամի խոզանակ իդեալական է), մաքրեք նաև ֆիլտրի բնի ներսը՝ շուրջբոլորը։ Տեղը դրեք ամուր մինչև վերջ՝ լավ չպտտված ֆիլտրը հետո տալիս է թույլ լվացում։
Ֆիլտրը պետք է մաքրել 2 շաբաթը մեկ։ Սա այն մի բանն է, որ ամենաշատն է երկարացնում աման լվացողի կյանքը։
Քայլ 2. Դատարկման խողովակը
- Ստուգեք՝ խողովակը հատակին ծալված, սեղմված կամ պահարանի հետևում կրճատված չէ՞։
- Հանեք սիֆոնից և նայեք՝ ջուրն ազատ անցնու՞մ է։
- Խողովակի ծայրը պիտի լինի 60–80 սմ բարձրության վրա (հակասիֆոնային կախում)։ Եթե ուղիղ հատակին է իջնում, ջուրը կարող է հետ գալ։
Քայլ 3. Խոհանոցի սիֆոնը և միացման կետը
Շատ հաճախ խնդիրը մեքենայի մեջ ընդհանրապես չէ։ Աման լվացողը միանում է լվացարանի սիֆոնին, և հենց այդ միացման կետը խցանվում է ճարպով։ Նշանը՝ լվացարանն էլ դանդաղ է քաշում։ Բացեք սիֆոնը, մաքրեք, և հատկապես ստուգեք աման լվացողի կցորդիչի ներսի թաղանթը՝ նոր տեղադրման ժամանակ երբեմն մոռանում են այն ծակել կամ հանել։
Քայլ 4. Դատարկման պոմպը
Եթե ֆիլտրը մաքուր է, խողովակն ազատ է, սիֆոնը կարգին, մնում է պոմպը։
- Ձայն կա՞ դատարկելիս։ Եթե բզզում է, բայց ջուրը չի գնում՝ պոմպի թիակը խրված է (ապակու բեկոր, ոսկոր, պիտակ)։
- Ձայն ընդհանրապես չկա։ Պոմպը կամ վառվել է, կամ սնուցում չի ստանում։
Փոխարինումը՝ 13 000 ֏-ից, և դա աման լվացողի ամենատարածված վերանորոգումն է։
Քայլ 5. Պրեսոստատը և պլատան
Ջրի մակարդակի տվիչի խնդիրը կարող է ստիպել մեքենային «մտածել», թե ջուրն արդեն դուրս է եկել։ Իսկ պլատայի վրա պոմպի ռելեի վառվելը տալիս է լրիվ նույն պատկերը՝ պոմպը կենդանության նշան չի տալիս։ Պլատայի վերանորոգումը՝ 20 000 ֏-ից։
Սխալի կոդերը
Աման լվացողները դատարկման խնդիրը հաճախ հայտնում են կոդով.
| Մակնիշ | Կոդ |
|---|---|
| Bosch, Siemens | E24, E25 |
| Electrolux, Zanussi | i20, i30 |
| Beko | E01 (կախված մոդելից) |
| Samsung | 5E, OE |
| Indesit, Ariston | A05, F05 |
Եթե դիսփլեյին կոդ կա, գրեք և ասեք վարպետին հեռախոսով։
Ինչ չանել
Մի լցրեք քիմիական խցանահեռացնող միջոց («Մոլ» տիպի) մեքենայի ներսը՝ դրանք ուտում են ռետինե խտացուցիչներն ու պոմպի պլաստիկը։ Մի գործարկեք մեքենան ջրով լցված վիճակում «մի գուցե գնա»՝ պոմպը կարող է վերջնականապես վառվել։ Եվ մի թողեք լճացած ջուրը օրերով՝ հոտը հետո դժվար է հանել։
Կապակցված՝ Աման լվացող մեքենան լավ չի լվանում · Աման լվացող մեքենայից հոտ է գալիս։
Ֆիլտրը մաքրեցիք, բայց ջուրը դեռ մնու՞մ է։ Զանգեք 095 79 79 45՝ նշեք մակնիշն ու սխալի կոդը։ Այց և ախտորոշում՝ 5 000 ֏, վերանորոգման դեպքում հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։ Ավելին՝ Աման լվացող մեքենաների վերանորոգում Երևանում։
