Մի պարզ հարց. դուք կխմեի՞ք ջուր մի բաժակից, որը երեք տարի չի լվացվել։ Իսկ օդորակիչը, որի միջով անցնում է ձեր սենյակի ամբողջ օդը ժամը մի քանի անգամ, շատերը տարիներով չեն լվանում։ «Դե աշխատում է, էլի»։
Աշխատում է։ Բայց ինչպե՞ս և ինչի՞ գնով։
Ինչ է կուտակվում օդորակիչի ներսում
Ներսի բլոկի ռադիատորը միշտ թաց ու սառն է, իսկ վրայով անցնում է փոշոտ օդ։ Փոշին կպչում է խոնավ մակերեսին, և մի քանի ամսից այնտեղ բորբոսի ու բակտերիաների իսկական գաղութ է։ Տաշտակում ջուրը լճանում է։ Օդափոխիչի գլանի թիակները ծածկվում են սև շերտով։
Դրսի բլոկն էլ իր բաժինն է ստանում՝ փոշի, մեքենաների մուր, իսկ մայիս-հունիսին՝ բարդու բմբուլ, որը ռադիատորը փակում է վերմակի պես։
6 նշան, որ լվանալու ժամանակն է
- Միացնելիս խոնավ, թթված հոտ է գալիս։
- Սառեցնում է ավելի թույլ, քան անցյալ տարի։
- Օդի հոսքը թուլացել է։
- Ներսի բլոկից ջուր է կաթում։
- Աշխատելիս ավելի աղմկոտ է դարձել։
- Տանը ինչ-որ մեկը սկսել է հազալ կամ փռշտալ հենց օդորակիչը միացնելուն պես։
Ե՞րբ և քանի անգամ
Տարին մեկ անգամ՝ գարնանը (ապրիլ-մայիս), սեզոնից առաջ։ Սա նվազագույնն է բնակարանի համար։
Տարին երկու անգամ, եթե.
- օդորակիչով նաև ձմռանն եք տաքանում,
- ապրում եք բանուկ փողոցի վրա կամ առաջին հարկերում,
- տանը ծխում են կամ կենդանի կա,
- տանը փոքր երեխա կամ ալերգիա ունեցող մարդ կա։
Գրասենյակ, խանութ, սրճարան՝ 3–4 ամիսը մեկ։
Մի գործնական խորհուրդ. մի՛ սպասեք առաջին շոգին։ Հունիսի վերջին բոլորը միաժամանակ են հիշում օդորակիչի մասին, և վարպետների հերթերը ձգվում են օրերով։ Ապրիլին ամեն ինչ արվում է հանգիստ ու ձեզ հարմար ժամին։
Ինչ կարող եք անել ինքներդ
Ֆիլտրերը՝ 2–3 շաբաթը մեկ։ Բացեք առջևի կափարիչը, հանեք ցանցերը, լվացեք գոլ ջրով, չորացրեք ստվերում, տեղը դրեք։ 5 րոպեի գործ է, և սա ամենաօգտակար բանն է, որ կարող եք անել ձեր օդորակիչի համար։
Կորպուսը սրբեք խոնավ շորով։
Մնացածը ինքնուրույն անել խորհուրդ չենք տալիս։ Ռադիատորի բարակ թիթեղները ծռվում են մատի հպումից, իսկ ներսում բաց էլեկտրոնիկա է, որի վրա ջուր չպիտի ընկնի։
Ինչ է մտնում ամբողջական լվացման մեջ
Լավ արված լվացումը «վրայից սփրեյ փչելը» չէ։ Ահա թե ինչ պիտի անի վարպետը.
Ներսի բլոկ
- կորպուսի և ֆիլտրերի հանում, լվացում,
- էլեկտրոնիկայի պաշտպանում, հատուկ տոպրակի ամրացում բլոկի տակ, որ ձեր պատն ու հատակը մաքուր մնան,
- ռադիատորի լվացում հատուկ միջոցով և ճնշումով,
- օդափոխիչի գլանի մաքրում (հոտի հիմնական աղբյուրը հենց սա է),
- տաշտակի և դրենաժի խողովակի լվացում,
- հականեխիչ մշակում։
Դրսի բլոկ
- ռադիատորի լվացում ճնշումով՝ փոշուց ու բմբուլից,
- օդափոխիչի և կորպուսի մաքրում։
Ստուգում
- ֆրեոնի ճնշման չափում,
- փչվող օդի ջերմաստիճանի չափում,
- միացումների և լարերի զննում։
Մեկ օդորակիչի վրա սա տևում է մոտ 1–1.5 ժամ։ Եթե վարպետը 15 րոպեում «լվաց» ու գնաց, նա լվացել է միայն ֆիլտրերը։
Ինչ եք շահում
- Սառեցնում է ինչպես նոր ժամանակ։ Հաճախ մարդիկ կարծում են, թե ֆրեոնն է պակասել, իսկ իրականում ռադիատորն է կեղտոտ։
- Քիչ հոսանք է ծախսում։ Կեղտոտ օդորակիչը նույն զովության համար ավելի երկար է աշխատում։
- Չի կաթում, չի հոտում։
- Կոմպրեսորը երկար է ապրում։ Գերտաքացումը կոմպրեսորի գլխավոր թշնամին է, իսկ կոմպրեսորը՝ ամենաթանկ դետալը։
Տարեկան մեկ լվացումը միշտ էժան է մեկ վերանորոգումից։
Պատվիրեք օդորակիչի լվացում Երևանում։ Զանգեք 033 13 03 71 կամ գրեք WhatsApp/Viber-ով։ Ասեք՝ քանի օդորակիչ ունեք և որ հարկում եք։ Գները՝ Գներ էջում, ավելին՝ Օդորակիչների վերանորոգում և սպասարկում։
